ԱրՄաթ կենտրոնի հիմնում Կուլիկամ գյուղում

Կուլիկամ
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ռազմավարական առանցքային ուղղություններից է կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որի զարգացմանը նպաստելու համար Ջավախքում բարերարների և գործընկերների աջակցությամբ հիմնում ենք «Արմաթ» կենտրոններ (ԱրՄաթ)։
Այն հնարավորություն է տալիս դպրոցահասակ երեխաներին անվճար հիմունքներով սովորել ժամանակակից ինժեներություն, ծրագրավորում և ռոբոտաշինություն, ինչպես նաև հեռանկարներ է ստեղծում հայրենի Ջավախքում մնալու և աշխատելու:
Ջավախքում արդեն գործում են 9 ԱրՄաթ կենտրոն՝ Ախալքալաք, Հեշտիա, Դամալա, Ծղալթբիլա, Օլավերդ, Նինոծմինդա, Բեժանո և Օզնի բնակավայրերում։
ԱրՄաթ կենտրոնները հիմնադրվել են անհատ բարերարների և կազմակերպությունների հետ գործընկերությամբ։
Այժմ նախաձեռնել ենք ԱրՄաթ կենտրոնի հիմնումը Ջավախքի Կուլիկամ գյուղում։
Դուք նույնպես կարող եք միանալ մեզ՝ կատարելով ներդրում, և աջակցել ԱրՄաթ կենտրոնի հիմնմանը։
Կուլիկամ գյուղի բնակիչ Տաթևիկ Կոբելյանի կողմից արդեն իսկ տրամադրվել է տարածքը՝ կենտրոնի հիմնման համար։

0 AMD of 6․500․000 AMD
[wcdp_donation_form id=»2618″ style=»1″]