Ջիվանական օրվա կազմակերպում

Ջավախքը հայությանը և ողջ աշխարհին տվել է բազմաթիվ ականավոր մշակութային գործիչներ, գրողներ և գիտնականներ, որոնց նվիրված կազմակերպվում են ամենամյա փառատոններ, տոնախմբություններ և մեծարման միջոցառումներ: Այդպիսի տոնախմբություններից ամենամասշտաբայինն ու սպասվածը` «Ջիվանական օր» խորագիրը կրող միջոցառումների շարքն է, որն արդեն ավանդաբար նշվում է մեծանուն աշուղի հայրենի գյուղում՝ Կարզախում:
Այս համաջավախքյան տոնը իր շուրջն է համախմբում ոչ միայն ջավախքցիներին, այլև ջիվանասերներին Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից:
Ջավախքի մշակութային կյանքի կարևորագույն բաղադրիչ կազմող այս միջոցառումների շարքը մասնավորապես նպաստում է Ջավախքում հարուստ աշուղական ժառանգության տարածմանն ու ամրապնդմանը ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ արտերկրից ժամանած ջավախքցիների շրջանակներում, որտեղ ազգային ինքնության պահպանման հարցը այսօր էլ կենսական է:
Արդեն շուրջ 10 տարի է, ինչ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Ջավախքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուժերով ֆինանսական և կազմակերպչական աջակցություն է ցուցաբերում միջոցառումներին, ինչպես նաև, ընդառաջ գնալով Հայաստանից բազմաթիվ մտավորականների և ուսանողների, լրագրողների միջոցառմանը մասնակցելու ցանկությանը, ապահովում հյուրերի տեղափոխումը դեպի Ջավախք:
Դուք նունյպես կարող եք ունենալ ձեր ներդրումը՝ ապահովելով Ջավախքյան ավանդույթնորի շարունակականությունը։








0 AMD of 500․000 AMD
[wcdp_donation_form id=»2612″ style=»1″]
