Միասին ավելի ուժեղ ենք
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքի բարելավման նպատակով ծնունդով Ջավախքից մի շարք գործարարներ և մտավորականներ՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը (1926-2015 թթ.), Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայք Ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադմիկոս Աշոտ Մելքոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր-ղեկավարԳագիկ Գինոսյանը, 2014 թ. հունվարին Երևանում հիմնադրեցին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), որն ապաքաղաքական, շահույթ չհետապնդող կառույց է:
Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքի բարելավման նպատակով ծնունդով Ջավախքից մի շարք գործարարներ և մտավորականներ՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը (1926-2015 թթ.), Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայք Ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադմիկոս Աշոտ Մելքոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր-ղեկավարԳագիկ Գինոսյանը, 2014 թ. հունվարին Երևանում հիմնադրեցին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), որն ապաքաղաքական, շահույթ չհետապնդող կառույց է: Հետամուտ լինելով Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը` ՋԱՀ-ի աջակցությամբ կամ անմիջական նախաձեռնությամբ իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ և մի շարք ծրագրեր՝ բազմազավակ ընտանիքներին դրամական պարգևների տրամադրում, մշակութային հաստատությունների հիմնում, ցուցահանդեսների, ճամբարների, շնորհանդեսների, բարեգործական համերգների, ավանդական հանդիսույթների, համաժողովների և երիտասարդական միջոցառումների կազմակերպում, աջակցություն հուշակոթողների բացման արարողություններին, գրքերի հրատարակում, հեռուստառադիոհաղորդաշարերի պատրաստում և այլն։ 2015 թվականի սկզբին ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի (ներառյալ սեմինարներ և ռազմավարական պլանավորման դասընթացներ) արդյունքում մշակվեցին և սահմանվեցին ՋԱՀ-ի տեսլականը, առաքելությունը և ռազմավարական ուղղությունները: Որպես ջավախահայության խնդիրների վերհանման և լուծման մեխանիզմ` ձևավորվել և պարբերաբար համալրվում են ՋԱՀ-ի ոլորտային հանձնաժողովները: Դրանք են` Սոցիալական Տնտեսական Առողջապահական Գիտական, կրթամշակութային և տեղեկատվական տեխնոլոգիաների Սպորտի, երիտասարդության Իրավական, տեղեկատվական 2015 թ. մարտի 26-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում Վրաստանի արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գրանցվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցչությունը։ Նույն թվականի հուլիսի 25-ին տեղի ունեցավ ներկայացուցչության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկայացուցչության գործառույթներն են Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահագների հայության խնդիրների ուսումնասիրում, ծրագրերի մշակում և իրականացում, համագործակցություն տեղական, պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաղարշակ
Փիլոսյան
Կարինե
Խոդիկյան
Սոս
Սահակյան
Արմեն
Մկոյան
Սեյրան
Վանցյան
Հովհաննես
Մութաֆյան
Աշոտ
Մելքոնյան
Հովհաննես Հովհաննիսյան
Արման
Սահակյան
Պարույր
Պալյան
Քաջավան
Նուրիջանյան
Գագիկ
Վարդերեսյան
Հայր Գէորգ վրդ. Սարգսեան Մխիթարեան
Ներկայացուցիչներ
Գագիկ Պետրոսյան
ԱՄՆ, Լոս Անջելեսի ներկայացուցիչ
Աղասի Սահակյան
ՌԴ, Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչ
Գրիգոր Տաշչյան
ՌԴ, Պերմի ներկայացուցիչ, բարերար
Դավիթ
Մկոյան
Կապ մեզ հետ
ՀՀ, Երևան
- Խորենացի 15, Էլիտ պլազա, հարկ 1
- +374 10 52 20 26
- [email protected]
Վրաստան, քաղաք Ախալքալաք
- Ծերեթելի 34
- +995 579 252 494
- [email protected]