«Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը»:
Հ․ Թումանյան
ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ
Ջավախքն անցել է պատմական բարդ և երկարատև ուղի: Ներկայիս Վրաստանի կազմի մեջ գտնվող այս երկրամասը, երկրի վարչատարածքային բաժանումներին համապատասխան, այժմ ներկայանում է 1994 թ. կազմավորված Սամցխե-Ջավախք նահանգի և վերջինիս սահմանակից ու հարևան մեկ այլ նահանգի կազմի մեջ մտնող Ծալկայի շրջանի տեսքով: Սամցխե-Ջավախք նահանգը ներառում է Ախալցխայի և Ախալքալաքի նախկին գավառները, որոնք խորհրդային տարիներին բաժանվեցին շուրջ 5 շրջանների: Սամցխե-Ջավախք նահանգի Սամցխեի (Մեսխունիք, Ախալցխայի գավառ) հատվածը ներկայումս բաժանված է Ադիգենի (մակերեսը՝ 799,5 կմ2), Ախալցխայի (1.010,3 կմ2), Ասպինձայի (Ասպնջակ, 825,3 կմ2) շրջանների:
Ջավախքն անցել է պատմական բարդ և երկարատև ուղի: Ներկայիս Վրաստանի կազմի մեջ գտնվող այս երկրամասը, երկրի վարչատարածքային բաժանումներին համապատասխան, այժմ ներկայանում է 1994 թ. կազմավորված Սամցխե-Ջավախք նահանգի և վերջինիս սահմանակից ու հարևան մեկ այլ նահանգի կազմի մեջ մտնող Ծալկայի շրջանի տեսքով: Սամցխե-Ջավախք նահանգը ներառում է Ախալցխայի և Ախալքալաքի նախկին գավառները, որոնք խորհրդային տարիներին բաժանվեցին շուրջ 5 շրջանների: Սամցխե-Ջավախք նահանգի Սամցխեի (Մեսխունիք, Ախալցխայի գավառ) հատվածը ներկայումս բաժանված է Ադիգենի (մակերեսը՝ 799,5 կմ2), Ախալցխայի (1.010,3 կմ2), Ասպինձայի (Ասպնջակ, 825,3 կմ2) շրջանների: Ջավախքի (Ախալքալաքի գավառ) հատվածն իր հերթին վարչականորեն բաժանված է Ախալքալաքի (1.200 կմ2) և Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա, 1.400 կմ2) շրջանների: Նահանգի կազմում չներառված Ծալկայի շրջանի մակերեսը կազմում է 1.050 կմ2: Ներկայիս Սամցխե-Ջավախք նահանգի մեջ է ներառված նաև նախկին Գորիի գավառի մեջ մտնող Բորժոմի առողջարանային շրջանը (1.189 կմ2), այդուհանդերձ, Ջավախքի հետ պատմաաշխարհագրական կապ ունեն միայն շրջանի հարավային 4 հայաբնակ գյուղերը:
Ջավախքում ծնվել և հասակ են առել հայ և համաշխարհային շրջանակներում մեծ հռչակ վայելող բազմաթիվ դեմքեր
Ջավախքի քարտեզը
Կապ մեզ հետ
ՀՀ, Երևան
- Խորենացի 15, Էլիտ պլազա, հարկ 1
- +374 10 52 20 26
- [email protected]
Վրաստան, քաղաք Ախալքալաք
- Ծերեթելի 34
- +995 579 252 494
- [email protected]