ԲԱՑՎԵՑ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

2025թվ․–ի հուլիսի 12-ին Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում պաշտոնապես բացվեց Տերյանի վերականգնված տուն-թանգարանը՝ նվիրված մեծանուն բանաստեղծի հոբելյանական 140-ամյակին։
Նախկինում փլուզման եզրին գտնվող թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել և համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն առավել ընդլայնել և հարստացրել է ցուցադրությունը՝ դառնալով բացառիկ մշակութային կենտրոն, որը միաժամանակ նպաստում է նաև տարածաշրջանում մշակութային տուրիզմի զարգացմանը։ Թանգարանը վերականգնվել է՝ ամբողջապես պահպանելով իր սկզբնական ճարտարապետական ոճը: Այցելուները թանգարանում կարող են ունկնդրել ջավախքյան բարբառով հեքիաթներ, Arloopa համակարգի միջոցով կենդանացնել Տերյանի կերպարը և լուսանկարվել ինտերակտիվ հարթակում։
Վերականգնման աշխատանքները իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից (ՋԱՀ)՝ բարերարների աջակցությամբ և Նինոծմինդայի մունիցիպալիտետի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ։
Վերականգնման նախագիծ՝ տեսահոլովակ


Ծրագիրը ներառել է երեք փուլ՝ ցուցասրահի վերականգնում(այս բառի վրա դնել մեր կայքի հղումը ցուցասրահի բացման մասին), հուշային հատվածի (հայրական տան) վերականգնում և հարակից տարածքի բարեկարգում։
Թանգարանի ճարտարապետը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանն է, ցուցադրության համադրողը՝ ազգագրագետ Արգամ Երանոսյանը, դիզայները՝ Արթուր Քոշատաշյանը, իսկ ծրագրի ղեկավարը՝ Սամվել Մկոյանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Սամցխե-Ջավախքիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև փոխնախարարներ, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ և Տերյանի պոեզիայի սիրահարներ։
Երկու երկրների մշակույթի նախարարները ընդգծեցին թանգարանի վերաբացման և հայ-վրացական համագործակցության կարևորությունը։ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն իր ելույթում ընդգծեց․ «Մշակույթը չունի տարաձայնություններ և առանձնահատկություններ։ Մշակույթը բխում է բոլորի սրտից և կարող է ոգեշնչել բոլորին՝ անկախ ազգությունից և լեզվից»։
Ամփոփ տեսանյութ շինարարական աշխատանքներից՝ տեսահոլովակ




ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց․ «Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է։ Տերյանի պոեզիան համամարդկային արժեք է։ Վերաբացված թանգարանը տալու է նոր հնարավորություններ՝ ուսումնասիրելու Տերյանի արվեստը և առնչվելու նրա հավերժական ներկայությանը։ Տերյանի արվեստի բոլոր սիրահարները նորովի կբացահայտեն այն միջավայրը, որում ապրել և ստեղծագործել է Տերյանը»։
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր ելույթում փաստեց, որ Վահան Տերյանի 140-ամյակը հաջողվեց նշել շքեղ և մարդաշատ ձևով՝ հենց նրա հայրենի Գանձա գյուղում։ Նա ընդգծեց, որ տերյանական շունչն այդ օրը ևս մեկ անգամ զգացվում էր գյուղում, և հավելեց, որ բոլորիս պարտքն է բանաստեղծի թողած հարուստ գրական ժառանգությունը փոխանցել հաջորդ սերունդներին։
Ողջունելով ներկաներին՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը հիմնադրամի համար եղել է առաջնահերթ ծրագրերից մեկը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունն ուներ ոչ միայն մշակութային արժեքների պահպանության նպատակ, այլև կարևոր դեր է խաղում Ջավախքի զարգացման գործում՝ միաժամանակ նպաստելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
Թանգարանի վերականագման գործում առանցքային ներդրում ունեցած բարերարներին և աշխատակիցներին հանձնվեցին շնորհակալական փաթեթներ։
Ելույթներից հետո երկու երկրների նախարարները կտրեցին կարմիր ժապավենը՝ ազդարարելով թանգարանի պաշտոնական բացումը և շրջեցին թանգարանում։












Վահան Տերյանի տուն-թանգարանի նվիրատուների ցանկ, որը կազմված է նվազման (ըստ նվիրատվության գումարի չափի) կարգով
10 000 և ավելի դոլար նվիրաբերած նվիրատուներ
- Հովհաննես Մութաֆյան․ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ Վաստակավոր ճարտարապետ – ՀՀ
- Ավետիս Բալոյան․ Ինեկոբանկի խորհրդի նախագահ, Ախալքալաքի ԱրՄաթ կենտրոնի բարերար, ծնունդով Դամալա գյուղից – ՀՀ
- Արմեն Մկոյան․ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Էլիտ գրուպ» ընկերության հիմնադիր, ծնունդով Դիլիսկա գյուղից – ՀՀ
- Անդրանիկ Բաբոյան․ «Մարտին Սթար» ընկերության համահիմնադիր, ծնունդով Փոքր Պամաճ գյուղից – ՀՀ
- Խաչատուր Բաբոյան․ «Մարտին Սթար» ընկերության համահիմնադիր, ծնունդով Փոքր Պամաճ գյուղից – ՀՀ
- Աղասի Մինասյան․ «ՍլադՕֆֆ» ընկերության հիմնադիր, ծնունդով Ախալցխա քաղաքից – ՌԴ
- Սերգեյ Վանցյան․ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Հայք Ավիա» ընկերության նախագահ, ավիատոր, ծնունդով Բեժանո գյուղից – ՀՀ
- Մնացական Գասպարյան․ Գիտնական, գործարար, ծնունդով Զակ գյուղից – ՌԴ
- Համլետ Շահբեկյան․ «Պարկետ ավենյու» ընկերության հիմնադիր, ծնունդով Կուլիկամ գյուղից – ՀՀ
- Բաբկեն Ասատրյան․ գործարար, արմատներով Խորենիա գյուղից – ՌԴ
- Վաղարշակ Փիլոսյան. «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բժիշկ, ծնունդով Այազմա գյուղից – ԱՄՆ
- Արմեն Ղարսլյան․ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ծնունդով Նինոծմինդա քաղաքից – ՌԴ
- Արարատ Անտոնյան․ Նինոծմինդայի ԱրՄաթ կենտրոնի բարերար, «Անտոնյան Գրուպ»-ի հիմնադիր, ծնունդով Նինոծմինդա քաղաքից – ՀՀ
Վարդան Գրքիկյան․ «Դիլի» ընկերության սեփականատեր, ծնունդով Հեշտիա գյուղից – ՀՀ
5 000-ից 10 000 դոլար նվիրաբերած նվիրատուներ
- Պավլիկ Մարգարյան. «Բեկոն Պրոդուկտ» ընկերության հիմնադիր, ծնունդով Գանձա գյուղից – ՀՀ
- Կարեն Գոմկցյան․ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Արմ Սթոուն» ընկերության հիմնադիր, արմատներով Մերենիա գյուղից – ՀՀ
Գրիգոր Տաշչյան․ Օլավերդի ԱրՄաթ կենտրոնի բարերար, «Ռեկոմ պլյուս» ընկերության հիմնադիր, ծնունդով Օլավերդ գյուղից – ՌԴ
Արայիկ Հակոբյան․ գործարար, ծնունդով Գանձա գյուղից – ՌԴ
Պարույր Պալյան․ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Էլիտ Փրոջեքթ Գրուպ» ընկերության հիմնադիր, ծնունդով Բուղաշեն գյուղից – ՀՀ
Անի Փիլոսյան․ Ամերիկայի հայ ճարտարագետ-գիտնականների ասոցիացիայի անդամ, արմատներով Այազմա գյուղից – ԱՄՆ
Սիլվա Փիլոսյան․ արմատներով Այազմա գյուղից – ԱՄՆ
Սոնա Փիլոսյան․ ”Ամջեն” ընկերության ուռուցքաբանության գիտական հաղորդակցությունների ավագ մենեջեր, դեղագործ, արմատներով Այազմա գյուղից – ԱՄՆ
Գրիգոր Քեթցյան․ գործարար, ծնունդով Գանձա գյուղից – ՌԴ
Վահե Պետրոսյան․ «Արտքոմփանի» ընկերության հիմնադիր, արմատներով Այազմա գյուղից – ՀՀ
Արկադի Բասենցյան․ «Ալթեք Արմենիա» և «Թիմիդա Քոնսթրաքշն » ընկերությունների համահիմնադիր, ծնունդով Թոթխամ գյուղից – ՀՀ
Վաղարշակ Սարգսյան․ «Պերմի երկրամասի հայկական մշակույթի կենտրոն»-ի նախագահ, ծնունդով Ղուշչի գյուղից – ՌԴ
1 000-ից 5 000 դոլար նվիրաբերած նվիրատուներ
- Արսեն Ղազարյան․ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիր – ՀՀ
Թումաս Չիվչյան․ «Վիրաժ-Տերմինալ» ընկերության հիմնադիր տնօրեն, ծնունդով Խուլգումա գյուղից – ՌԴ
Գայանե Մարգարյան․ «ԱրտԼանչ» ըներության համահիմնադիր, արմատներով Գանձա գյուղից – ՀՀ
Սամվել Աղեկյան. «ԱՍԷԴԼ» ընկերության հիմնադիր, ծնունդով Ախալցխա քաղաքից – ՀՀ
- Արմեն Եսոյան․ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, ծնունդով Փոքր Խանչալի գյուղից – ՀՀ
- Կարեն Ղազարյան․ գործարար, ծնունդով Թախչա գյուղից – ՌԴ
Միսակ Ղազարյան․ գործարար, ծնունդով Թախչա գյուղից – ՌԴ
Գայանե Մանուկյան․ «Ջըսթ Բլեք» բրենդի հիմնադիր, արմատներով Զակ գյուղից – ՀՀ
Մկրտիչ Վաղինակի Ուզունյան․ գործարար, ծնունդով Կուլիկամ գյուղից – ՌԴ
Սամվել Մարգարյան․ գործարար, ծնունդով Ղուլալիս գյուղից – ՌԴ
«Տերյան մշակութային կենտրոն» – ՀՀ
Աղվան Մոսոյան․ գործարար, ծնունդով Դիլիսկա գյուղից – ՌԴ
Արման Աթոյան․ «Արլուպա» ընկերության համահիմնադիր և տնօրեն, ծնունդով Վաչիան գյուղից – ՀՀ
Գևորգ Էմին-Տերյան․ գրականագետ, խմբագիր, արմատներով Գանձա գյուղից – ՀՀ
Դավիթ Մկոյան․ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն, արմատներով Դիլիսկա գյուղից – ՀՀ
Բլոտի բարեգործական առաջնության մասնակիցներ – ՀՀ
Հայաստանի Բազար Բլոտի ֆեդերացիա – ՀՀ
Ամատունի Տոնոյան․ գործարար, ծնունդով Օրոջալար գյուղից – ՀՀ
Անի Ղազարյան․ «Փինկ Բերրի» ընկերության տնօրեն, արմատներով Գանձա գյուղից – ՀՀ
Արտակ Հանեսյան․ Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն – ՀՀ
Գևորգ Թառլամազյան․ «Ասեթս» ընկերության հիմնադիր, ծնունդով Ախալքալաք քաղաքից – ՀՀ
Գառնիկ Ղազարյան․ “Ինտերեվրոս-Արգոս» ընկերության տնօրեն, ծնունդով Գանձա գյուղից – ՀՀ
Լև Խաչատուրյան․ գործարար, «Մետատեկ» ընկերության հիմնադիր, արմատներով Ջավախքից – ՀՀ
Մուշեղ Ավագյան․ գործարար, ծնունդով Կորխ գյուղից – ՌԴ
«Մանուկյան եղբայրներ» բարեգործական հիմնադրամ – ՌԴ
Աղասի Սահակյան․ գործարար, ծնունդով Դամալա գյուղից – ՌԴ
Սամվել Բարսեղյան․ գործարար, ծնունդով Սամսար գյուղից – ՌԴ
Արտակ Խաչատրյան․ «Միքրոսոֆտ» ընկերության աշխատակից, ծնունդով Գյումրի քաղաքից – ԱՄՆ
Անդրանիկ Սուրմալյան․ գործարար, ծնունդով Թախչա գյուղից – ՌԴ
Արմեն Հակոբյան․ «Արմանդ գրուպ» ընկերության հիմնադիր, ծնունդով Կոկիա գյուղից – ՀՀ
Գագիկ Պետրոսյան․ Ծրագրավորող- ԱՄՆ
Գրիգոր Թորոյան․ «Վալան պրոֆ» ընկերության վաճառքի տնօրեն, ծնունդով Սուլդա գյուղից – ՀՀ
Դավիթ Լոքյան․ ծնունդով Թորիա գյուղից – ՀՀ
Երվանդ Մկրտչյան․ գործարար, ծնունդով Ղաուրմա գյուղից – ՌԴ
Կարեն Տիտիզյան․ գործարար, ծնունդով Թախչա գյուղից – ՌԴ
Հարություն Մարանգոզյան․ գործարար, արմատներով Չանդուրա գյուղից – ՀՀ
«Մանթաշյանց գործարարների ակումբ» – ՀՀ
Միսակ Խանիկյան․ գործարար, ծնունդով Թոթխամ գյուղից – ՌԴ
Նարեկ Աբգարյան. «Հանդրիդ» ընկերության հիմնադիր տնօրեն, արմատներով Սամսար գյուղից – ՀՀ
Սամվել Խանիկյան․ գործարար, ծնունդով Թոթխամ գյուղից – ՌԴ
Տաճատ Վարդապետյան․ գործարար, ծնունդով Փոքր Գոնդուրա գյուղից – ՀՀ
Տիրան Ջանամյան․ ծնունդով Գանձա գյուղից – Վ․
Մինչև 1 000 դոլար նվիրաբերած նվիրատուներ
- Արթուր Մանուկյան․ Գործարար, ծնունդով Մամզարա գյուղից – ՌԴ
- Գագիկ Արևյան․ գործարար, ծնունդով Օրջա գյուղից – ՀՀ
- Արմեն Լալազարյան. – ՀՀ
- Սլավիկ Չոլախյան․ Թոշակառու, ծնունդով Չանդուրա գյուղից – ԱՄՆ
- Արարատ Մահտեսյան․ «Արզնի» առողջարանի հիմնադիր, ծնունդով Փ․ Խանչալի գյուղից – ՀՀ
- Արթուր Մանուկյան․ «Մեգա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր, ծնունդով Մամզարա գյուղից – ՀՀ
- Կարեն Մարգարյան․ «Ոստան» ռեստորանի հիմնադիր, արմատներով Գանձա գյուղից – ՀՀ
- Վաղարշակ Մադոյան․ Երևանի «Անանիա Շիրակացու» անվան համալսարանի հիմնադիր-ռեկտոր, ծնունդով Ախալքալաք քաղաքից – ՀՀ
- Սամվել Մարգարյան․Գործարար, ծնունդով Գանձա գյուղից – ՌԴ
- Գուրգեն Մանուկյան․ Գործարար, ծնունդով Օրջա գյուղից – ՌԴ
- Գոհար Մալխասյան․ Զինվորական թոշակառու, արմատներով Ախալցխա քաղաքից – ՀՀ
- Արսեն Սուլթանյան․ Prodigi ընկերության հիմնադիր, արմատներով Սուլդա գյուղից – ՀՀ
- Հռիփսիմե Ավետիսյան․ Բժիշկ, ծնունդով Տուրցխ գյուղից – ՀՀ
- Կարեն Գիլոյան․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ծնունդով Օլավերդ գյուղից – ՀՀ
- Վահագն Միքայելյան․ Դասախոս, ծնունդով Ղուշչի գյուղից – ՀՀ
- Համլետ Սահակյան․Գործարար, ծնունդով Բուղաշեն գյուղից – ՀՀ
- Հրաչ և Անդրանիկ Հակոբյան․ գործարարներ, ծնունդով ՀՀ
- Միքայել Մարգարյան․ «Կուբ Ինվեստ» ընկերություն – ՀՀ
- Գագիկ Վարդերեսյան. «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀԱՊՀ դասախոս, ծնունդով Կարզախ գյուղից – ՀՀ
- Յուրիկ Մարտիրոսյան․ թոշակառու, ծնունդով Գանձա գյուղից
- Սմբատ Կյուրեղյան․ Վրաստանի խորհրդարանի անդամ – Վրաստան
- Մարատ Մարտիրոսյան. – ծրագրավորող, ծնունդով Խանդո գյուղից – ՀՀ
- Էդիկ Ղալաչյան. գործարար, ծնունդով Կարզախ գյուղից – ՀՀ
- Արա Պոդոսյան․ «Դիջի Լոֆթ» ընկերության հիմնադիր տնօրեն, ծնունդով Փ․ Խանչալի գյուղից – ՀՀ
- Արմինե Պողոսյան. – ՀՀ
- Գևորգ Փիլոսյան․ Բժիշկ, ծնունդով Այազմա գյուղից – ՀՀ
- Հեղինե Փիլոսյան․ Մանկավարժ, ծնունդով Նարդևան գյուղից – ՀՀ
- Վարդ Գրիգորյան․ «Երեմյան փրոջեքթս» ընկերության անվտանգության ղեկավար, ծնունդով Մամզարա գյուղից – ՀՀ
- Սերգեյ Սիմավորյան․ Մտավորական, ծնունդով Ալաստան գյուղից – ՀՀ
- Տիգրան Աբգարյան. – ՀՀ
- Անուշավան Կարապետյան. – ՀՀ