«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցել է նաև Ջավախքի ջոկատը
2014 թվականի օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում է մոտ 500 երիտասարդ: Հավաքի ընթացքում Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև կունենան հանդիպումներ ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին Ջավախքի ջոկատը հանդես է եկել Նարնջագույն ճակատում և հաջողություններ գրանցել հետևյալ մրցույթներում՝
Պարանի ձգում – 1-ին հորիզոնական
Բազկամարտ՝ Մանասյան Ալեքսան – 2-րդ հորիզոնական
Լող՝ Ղարսլյան Անդրանիկ – 4-րդ հորիզոնական