Ջավախքյան գույները հայ և վրացի նկարիչների կտավներում

Ջավախքի գույները, տեսարժան ու տուրիստական նշանակության վայրերը, մշակութային կոթողները նոր կյանք ստացան հայ և վրացի նկարիչների կտավներում։

Հունիսի 22-ից 25-ը Ջավախքում անցկացվեց «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վարացական պլեներ-փառատոնը և բացվեց համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։

Շուրջ 25 հայ և վրացի նկարիչներ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից չորս օր շարունակ եղան Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցեցին կտավին՝ յուրաքանչյուրն իրեն հատուկ գունապնակով։

Փառատոնի 3-րդ օրը՝ Հունիսի 24-ին Ախալցխա քաղաքում մեկ օրով բացվեց «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեց փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի որոլորտի զարգացմանը, որը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է. «Ասածիս  վառ ապացույցն են նմանօրինակ պլեներ-փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։ Հայ-վրացական նմանօրինակ համագործակցության ծրագրեր առաջիկայում դեռ շատ կունենանք», -ասաց պարոն Մկոյանը։ Բացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խազմալյանը։ Նա նշեց, որ դարերով հայերը և վրացիները կողք կողքի ապրելով բավարար չափով չեն ճանաչում միամյանց, իսկ միմյանց ճանաչելու լավագույն եղանակը մշակույթն է. «Նման մշակութային միջոցառումներով մենք պետք է նպաստենք երկու ժողովուրդների փոխճանաչմանը։ Մեր նախաձեռնությունները պետք է լինեն համատեղ՝ մեր վրաց գործընկերների հետ։ Մենք ՋԱՀ-ի հետ շատ լավ համագործակցության փորձ ունենք և կարծում եմ առաջիկայում նմանօրինակ ծրագրեր շատ կունենանք։ Իսկ մեր սրահն այսօր ողողված է կանաչով, կտավներում ամենագերակշռող գույնը կանաչն է։ Շնորհավորելով բոլոր ներկաներին ուզում եմ մաղթել, որ այս բարդ ժամանակներում մեր կյանքը ողողված լինի այս կանաչով և բնության և մարդու հանդեպ այս հիացումով», -նշեց պարոն Խզմալյանը։

Վրաստանի նկարիչների լիգայի տնօրեն Նուգզար Մելաձեն իր ելույթը սկսեց հայերեն իր իմացած մի քանի արտահայտությամբ. «Շատ, շատ լավ եմ…, այնուհետև շարունակեց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման հրաշալի մշակութային նախագիծ իրագործելու համար։ Նկարները տարբեր, բայց միաժամանակ յուրովի գեղեցիկ են։ Յյուրաքանչյուր թանգարան կուզենա նմանօրինակ գոնե մի նկար ունենալ։ Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի և այսքան ջերմ ընդունելության համար»։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը միանալով բոլոր շնորհավորանքներին, նշեց. «Ուրախ եմ, որ ՀՀ նկարիչների միությունը մաս կազմեց այս նախաձեռնությանը, որն իրականացվում է ՋԱՀ-ի կողմից։ Նկարիչների միությունը շատ է կարևորում մշակութային կապը Ջավախքի հետ և այս նախագծով հիմք է դրվում մշակութային երկար համագործակցության։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ջավախքը կապ է հանդիսանում Հայաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ և շատ ուրախ ենք որ հնարավորություն ստեղծվեց համագործակցելու և միասին ստեղծագործելու», -ասաց պարոն Սաֆարյանն ու հավելեց. «Հիացած ենք Ջավախքի բնությամբ և հեռանալու ենք սպասումով, որ նորից վերադառնալու ենք այս հրաշալի Ջավախք աշխարհ»։

290475190_1392415451234022_7350781151489951749_n
290270898_733794404407410_5422131484900758407_n
290268333_433309788662273_3621877264556749316_n
290175852_1105501460005952_6572040250538360010_n
290105578_594493605532200_3912799257197176891_n
290047541_774010207090345_809048773280853294_n
290015928_1108615280009697_6898285260717574370_n
289970436_605840700733004_2981674650474759817_n
289926202_709161607046372_6751411559988568528_n
289850450_608734890376075_7415178978027721364_n
289828264_816481979314180_7989936788734548659_n
289765483_307563641496075_8549877725548118797_n
289758151_443119877296287_854445884168737137_n
289718924_355824259966723_7135021640198111766_n
289718924_316010240747898_3544760204927142308_n
289408219_968271610535987_3202538711468624367_n

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *