Զինե՛նք Ջավախքի ԱրՄաթները

Armat

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) մեծ տեղ տալով ՏՏ ոլորտի զարգացմանը, 2018 թվականին ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք։ Այժմ Ջավախքում գործում են թվով 9 «Արմաթ» կենտրոններ, որտեղ շուրջ 700 սան ստանում է անվճար տեխնոլոգիական կրթություն։
Առաջին Արմաթը Ջավախքում Ախալքալաքի «Արմաթ» կենտրոնն է, որը բացվել է 2018 թվ-ին։ 2018-2022թթ․ Ջավախքում հիմնադրվել են ևս 8 ԱրՄաթ կենտրոններ Դամալա, Հեշտիա, Ախալցխա, Ծղալթբիլա, Օլավերդ, Նինոծմինդա, Բեժանո, Օզնի բնակավայրերում, որոնք գործում են անխափան մինչ օրս։ Սակայն այժմ կա ահրաժեշտություն «վերազինելու» և կենտրոնների գաղափարներին «նոր կյանք տալու»։

Մեր խնդիրն է

Վերազինել ԱրՄաթ կենտրոնները, և դրանք համապատասխանեցնել ժամանակի պահանջներին, ընձեռնել հնարավորություն պատանիներին տեղում զարկ տալ ռոբոտաշինությանը, սեփական արտադրանքի ստեղծմանը, ամենատարբեր գաղափարներին ծավալ հաղորդելուն։
Հարկ է նշել, որ ԱրՄաթ կենտրոններ հաճախում են ոչ միայն տվյալ բնակավայրերից, այլ նաև հարակից բնակավայրերից, սակայն համակարգիչների սակավության պատճառով շատ երեխաներ չեն կարողանում ներգրավվել դասերին։ Հաշվի առնելով այս ամենը ժամանակի ընթացքում առաջացել է վերազինման անհրաժեշտությունը։
Խնդիրների լուծման համար անհրաժեշտ են համակարգիչներ և տեխնիկա։
ԱրՄաթների վերազինմանը կարող եք աջակցել նաև նվիրատվություններով։
Յուրաքանչյուր ներդրում կարևոր է մեզ համար։

Արդյունքում՝

  • ԱրՄաթ կենտրոններ կհաճախեն հարակից բնակավայրերից երեխաներ՝ ստանալով անվճար տեխնոլոգիական կրթություն
  • Խմբակների սաների թիվը կաճի
  • Կզարգանա սաների ալգորթմկան մտածելակերպը
  • Երեխաները հնարավորություն կստանան կերտել իրենց ապագան հայրենի Ջավախքում։
IMG_6449
IMG_6408
Արմաթ

2․500․000 AMD of 2․500․000 AMD
[wcdp_donation_form id=»2581″ style=»1″]