ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Վաղարշակ Փիլոսյան
1966-1972թթ․ սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։
1972-1973թթ․ Վիրաբուժական բաժանմունքի հերթապահ բժիշկ։

Կարինե Խոդիկյան

Սոս Սահակյան

Արմեն Մկոյան

Սեյրան Վանցյան

Հովհաննես Մութաֆյան

Աշոտ Մելքոնյան

Հովհաննես Հովհաննիսյան

Արման Սահակյան

Պարույր Պալյան

Քաջավան Նուրիջանյան
Քաջավան Նուրիջանյանը ծնվել է 1957 թվականին Խանդո գյուղում Հովհաննես Նուրիջանյանի և Ռիմա Պապոյանի օրինակելի ընտանիքում: 1961 թվականին հանգամանքների բերումով ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ Քաջավան Նուրիջանյանը հաճախել է Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը և 1974 թվականին ավարտել գերազանց առաջադիմությամբ:

Գագիկ Վարդերեսյան
Գագիկ Ցոլակի Վարդերեսյանը ծնվել է 1940 թ․Վրաստանի Հանրապետության Ախալքալակի շրջանի Կարզախ գյուղում։ 1958 թ․ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ծառայել խորհրդային բանակում։ 1962 թ․ զորացրվել և ընդունվել է Կ․Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետ։ 1967 թ․ ավարտել է բուհը՝ ստանալով ինժեներ–տեխնոլոգի որակավորում «Հիմնական օրգանական և նավթաքիմիական սինթեզի տեխնոլոգիա» մասնագիտությամբ։ Նույն թվականին, որպես երիտասարդ մասնագետ, նշանակվել է Անալիտիկ քիմիայի ամբիոնում լաբորատորիայի վարիչ։
1973 թ․ Գագիկ Վարդերեսյանը ընդունվել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Մ․Մ․Շեմյակինի անվան Բիոօրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրա, ավարտել, այնուհետև պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1980 թ․–ից առ այսօր Գագիկ Վարդերեսյանը աշխատում է Պոլիտեխնիկական ինստիտուտի Քիմիական ֆակուլտետի Ընդհանուր անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում, սկզբում որպես ասիստենտ, այնուհետև՝ դոցենտ։
Գագիկ Վարդերեսյանը հեղինակ է մի շարք ուսումնական ձեռնարկների, բազմաթիվ գիտական հոդվածների, ունի տասնյակից ավելի արտոնագրեր։ 2010 թ․ գիտակրթական ոլորտում ունեցած նվաճումների, երկրի բարօրությանն ուղղված ջանքերի համար՝ ի նպաստ հայոց պետականության կայացման, Գ․Վարդերեսյանը Քեմբրիջի ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է որպես «Տարվա մարդ» և պարգևատրվել ոսկե մեդալով։ Նույն թվականին իր՝ Պոլիտեխնիկում երկարամյա անբասիր աշխատանքի և ծննդյան 70–ամյա հոբելյանի առթիվ արժանացել է ՀՊՃՀ ոսկե մեդալի։
Գագիկ Վարդերեսյանը մշտապես ապրել է իր ծննդավայրի հոգսերով և խնդիրներով։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ վերականգնվել է Կարզախ գյուղի Սբ․ Կարապետ եկեղեցին։
Ամուսնացած է, ունի 2 որդի, 4 թոռ։

Հայր Գէորգ վրդ. Սարգսեան
Կապ մեզ հետ
ՀՀ, Երևան
- Խորենացի 15, Էլիտ պլազա, հարկ 1
- +374 10 52 20 26
- [email protected]
Վրաստան, քաղաք Ախալքալաք
- Ծերեթելի 34
- +995 579 252 494
- [email protected]
