Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ:
- 1-ին բաղադրիչով, սկսած 2014 թ. հունվարի 1-ից, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներում ծնվող յուրքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն։
- 2-րդ բաղադրիչով Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներին, որոնք 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն 6 և ավելի երեխաներ, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն:
Նշյալ չափորոշիչներին համապատասխանող ընտանիքները կարող են Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
- ծնողների անձնագրերի պատճենները,
- ծնողների ամուսնության վկայականի պատճենը,
- երեխայի ծննդյան վկայականի պատճենը (2-րդ բաղադրիչի դեպքում անհրաժեշտ չէ),
- նախորդ երեխաների (2-րդ բաղադրիչի դեպքում՝ բոլոր երեխաների) ծննդյան վկայականների պատճենները,
- երեխայի ծնողներից որևէ մեկի անունով որևէ բանկում բացված հաշվի ռեկվիզիտները։